«Para TV»-ի եթերում ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է իրեն հաջորդած ոստիկանապետերին։
Նրա խոսքով՝ իրենից հետո եկած ոստիկանապետերը բարդույթավորված անձնավորություններ էին. «Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին, հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում»,- ասել է Գապարյանը:











