Ինչու էր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ելույթ ունենում արևային ակնոցներով

32

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ էր եկել արևային ակնոցներով, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում:

ArmLur.am լրատվականը զանգահարեց պատգամավորին՝ պարզելու համար, թե ինչու էր վերջինս խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ ակնոց կրում:  Միքայելյանը հայտնել է, որ մի քանի օր առաջ աչքերի վիրահատության է ենթարկվել, մասնավորապես վիրահատվել է աչքերի ոսպնյակները: Պատգամավորն ասաց, որ վերականգնման փուլում է գտնվում, դեռևս վերջնական չի ապաքինվել, ինչի համար էլ կրում է արևային ակնոց: