Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցը։ Բայց հրապարակումից մի քանի ժամ այն անհետացավ հեռուստաալիքի յութուբյան ալիքից:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ ՌԲԿ-ից փոխանցել են, որ հարցազրույցը ջնջվել է տեխնիկական խնդիրների պատճառով, այժմ վերականգնում են: Նշենք, որ հարցազրույցում վարչապետը խոսել էր հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման և այլ թեմաների շուրջ:











