Ինչո՞ւ կարդամ, ես ինքս եմ գրել տեքստը. ինչպես է ստորագրվել եռակողմ հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10

«Ռոսիա» հեռուստաընկերությունը բացառիկ կադրեր է ներկայացրել Արցախի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պատմական հայտարարության ստորագրման նախապատրաստական րոպեներից։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

«Մի քանի րոպե անց այս դռնից Նովո-Օգարյովոյի իր աշխատասենյակ կմտնի նախագահը։ Առջևում ակնհայտորեն ինչ-որ առանձնահատուկ կարևոր բան է սպասվում, քանի որ այս իրադարձության որևէ ծանուցում չի եղել, այն կարծես թե ծրագրված չի եղել և միայն երկու ժամից մի փոքր ավելի առաջ հայտնի դարձավ, որ այն տեղի է ունենալու»,-ասում է թղթակից Պավել Զատուլինը։

Սակայն, նրա խոսքով, թե կոնկրետ ինչ և կոնկրետ երբ՝ այդ պահին դեռ ոչ ոք չգիտեր։ Արդեն կեսգիշերին մոտ, մանրուքներից դատելով, կարելի էր որոշակի եզրակացություններ անել։

«Օգնականները հատկապես մանրակրկիտ ստուգում են գրիչի առկայությունը նախագահի սեղանին»,-ասում է ռեպորտաժի հեղինակը։

ՌԴ նախագահի օգնականները Նովո-Օգարյովոյի նրա նստավայրում ջանասիրաբար պատրաստվում են հեռուստակամրջին։

Շուտով կադրում հայտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնուհետև` Վլադիմիր Պուտինը։

Հատկանշական է, որ երբ Ռուսաստանի առաջնորդին առաջարկում են վերընթերցել տեքստը, նա պատասխանում է. «Դե ոչ, ինչո՞ւ կարդամ։ Ես ինքս եմ այն գրել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրում այդպես էլ չի հայտնվում։ Նա ստորագրել է հայտարարությունն արդեն կադրից դուրս։