Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Թուրքիայում նշվում է Հաղթանակի օրը, որը նաև համարվում է բանակի օր։ Էրդողանի արարողակարգի ցանկն եմ նայում և ինչպես որ ակնկալում էի, Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան։ Այս և այլ պետական տոներին, որպես կանոն՝ արարողակարգի մեջ մտնում է նաև այց դամբարան, որն այս տարի տեղի չի ունենա։ Էրդողանը մասնակցելու է ավանդական մի շարք միջոցառումների, որոնց մեջ է մտնում ռազմական բարձրագույն հաստատության շրջանավարտների դիպլոմները հանձնելու արարողությունը։
Էրդողանին հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը և փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար»։














