Ինչու են իմքայլականները հանդիպել Արսեն Ջուլֆալակյանի հետ․ մանրամասներ

6
Արսեն Ջուլֆալակյան
Սեպտեմբերի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է օրերս մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Աղբյուրի տեղեկություններով հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և խմբակցության այլ պատգամավորներ։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Արսեն Ջուլֆալակյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը»,- հայտարարել է Ջուլֆալակյանը:
 
Նրա այս քայլն անակնկալ է եղել «Իմ քայլը» խմբակցության համար, եւ հանդիպմանը քննարկվել են հենց նրա հայտարարությանը վերաբերող հարցեր։