Ադրբեջանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանը։
Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։
Հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները:
Թե ովքեր են հայկական կողմից մեկնել Բաքու, քանի հոգի են, ինչ են քննարկելու, ինչպես է նրանց անվտանգությունն ապահովվել, հայտնի չէ։
Պարզ է միայն այն, որ Փաշինյանն ինտենսիվ բարեկամանում է թշնամու հետ։ Հիշեցնենք, որ վերջերս որոշում կայացվեց, որ սահմանին կանգնելու են ոչ թե բանակը, այլ սահմանապահ զորքերը։