Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք․ Մարուքյան

7
Էդմոն Մարուքյան
Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք, մի արաղ քիչ խմեք, էդ փողը տնտեսեք։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
Դիտարկմանը, որ կատարված ծախսը պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն է պարունակում, և կառավորությունը չի հրապարակում գումարի չափը, Մարուքյանն ասաց. «Դա արվել ա նախկին իշխանությունների կողմից, և էս իշխանությունը դա քննադատել ա մեզ հետ միասին: Հիմա եկել են իշխանության և նույնկերպ են վարվում: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել. էդտեղ պետական գաղտնիքի բան չկա: Իշխանությունը, որը ժուժկալության կոչ ա անում ժողովրդին, պետք ա ինքն ամենաժուժկալը լինի, հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք ա ճգնավորի պես աշխատի»: