Hraparak.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը 3-4 օր է՝ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է Երևան՝ անցնելով նոր աշխատանքի:
Գաբրիելյանն աշխատելու է դատախազությունում՝ ստանձնելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Մեր տեղեկություններով՝ մինչ այդ Գաբրիելյանն առողջական խնդիրներ ուներ։
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազի պաշտոնի համար շրջանառվում է երկու թեկնածուի անուն, երկուսն էլ Գաբրիելյանի կադրերն են և տեղաբնակ են։
Մեր տեղեկությունը ճշտելու համար դիմել ենք դատախազության մամուլի խոսնակին և դեռ պատասխան չենք ստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Կարեն Գաբրիելյանը քավոր-սանիկ են։











