Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ըստ որոշման՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնակցի հետ հենց Գրիգորյանն է բանակցում տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող հարցերը։











