Ինչո՞ւ է ԱԱԾ-ն սկսել ադրբեջանական անուններ օգտագործել․ Արթուր Խաչատրյան

52

Այսօր թևակոխում ենք 5-րդ ամիսը, ինչ ադրբեջանցիները ներխուժել են Սև լճի և Վերին Շորժայի սահմաններ, 4 ամիս առաջ հայտարարվեց, որ բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանցների հետ։ 4 ամիս է, ի՞նչ եք բանակցում, ի՞նչն է բանակցությունների առարկան, և ի՞նչ առաջընթաց ունենք այդ ադրբեջանցիների հետ, որոնք հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- նման հարցադրումներով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ թողեցինք՝ ադրբեջանցիներն անպատիժ մնան Հայաստանում և հիմա նրանք ոստիկանական կետ են բացել, արդեն մաքսատուրք են հավաքում։

«Նաև պետք է հասկանանք, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել ադրբեջանական անուններ օգտագործել»,-նշեց պատգամավորը։