Ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն բռնում այդ մարդկանց, որոնք Արծրունին ստիպում էին 44 օր ստել․ Գեղամ Նազարյան

43

Պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը կերակում էին ստերով, կեղծ նորություններով։ Պետական մակարդակով խաբում էին մարդկանց, անգամ Արցախում ապրողներին, որ լսում էին լուրերն ու մտածում, թե ապահով են։ Այս մասին հայտարարեց Գեղամ Նազարյանը։

«Երեկ հանդիպել եմ Հադրութից եկած մի ընտանիքի հետ։ Պատմում են, որ իրենց թվում էր՝ մեկ օրով են գյուղը լքում, անգամ երեխանեի լուսանկարները չեն վերցրել։ Ինչու՞ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն բռնում այդ մարդկանց, որոնք Արծրունին ստիպում էին 44 օր ստել։ Արծրունին ինչու՞ չեն կանչում հարցաքննության՝ հարցնեն ով էր ստիպում այդ ստերն ասել։ 44 օր մեզ ֆեյք լուրերով պահեցին։ Հիմա ֆեյքերի բազմությունն անիծում, հայհոյում է բոլոր նրանց, ովքեր մտահոգիչ գրառումներ են անում մեր պետության ներկայի վերաբերյալ, բարձաձայնում առկա խնդիրները։ Մի՞թե ԱԱԾ-ի հիմնական գործը լինելու է ֆեյք-ֆեյք խաղալը։ Ավելի լուրջ խնդիրներ չունի՞»,-նշեց Գեղամ Նազարյանը։