Ինչքան կարելի է մեզ արհամարհել․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

11

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Պահանջում են լուծել իրենց խնդիրը որևէ կերպ:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ արդեն 7-8-րդ անգամն է, որ գալիս են այստեղ և արհամարհված գնում են: «6 ամիս է` այստեղ ենք, ոչ մի բան, ոչ մի պատասխան մեզ չեն տալիս, ինչքան կարելի է մեզ արհամարհել: Իմ ընտանիքի անդամները այնտեղ են, աղջիկս ու փեսաս էլ եկել են բուժման ու մնացին այստեղ, իրենք էլ վարկերի տակ են, չգիտեն ոնց են տալու վարկերը, ճանապարհներն էլ չեն բացվում, որ փեսաս գնա այնտեղ աշխատի, աղջիկս էլ այնտեղ գործ ունի»,- ասաց նա: