Ինչպես Կարմիր Քուրդիստանի անվան տակ 1920-ականներին Քարվաճառն ու Քաշաթաղը բռնակցվեցին Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

625

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայ ժողովորդը երկար մաքառումներից հետո վերջապես կարողացել էր ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը և պատմական Արցախի այն տարածքները, որոնք բռնակցվել էին Ադրբեջանին։

Երբ մի ամբողջ 30 տարի Ադրբեջանն ու հայկական որոշ շրջանակներ հորջորջում էին, որ Քարվաճառն ու Քաշաթաղը պետք է վերադարձնել թշնամուն, որովհետև իբր թե Ադրբեջանի մաս են կազմում, այդպես էլ չցանկացան բացել պատմության գրքերը և տեսնել, որ այդ շրջանները հնագույն ժամանակներից եղել են Մեծ Հայքի կազմում և բռնակցվել են Ադրբեջան կոչվող հորինված պետությանը ընդամենը Խորհրդային տարիներին Կարմիր Քուրդիստան ստեղծելու պատրվակով։

Իսկ երբ Արցախյան վերջին պատերազմից հետո չարաբաստիկ հայտարարությամբ դավաճանաբար այդ շրջաններն առանց մեկ կրակոցի մի քանի օրում նվիրվեցին թշնամուն, շատերի համար այդ ամենն օրինաչափ էր։ Բայց չէ որ դա մեր հայրենիքի մի մասն էր։

Հարկ է իմանալ, որ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ՝ հուլիսի 16-ին արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը: Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը ԼՂԻՄ-ի մեջ չընդգրկելը: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։