Մովսես Հակոբյանը բացահայտում է, թե ինչպես է կազմաքանդվել բանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11

Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Հրամանը շատ վատն է՝ 0038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև զինվորների քանակը քիչ է և չի բավարարում ամեն տեղ զինվոր ունենալուն», – ասաց նա: