Ինչպես է Հայաստանը 100 տարվա ընթացքում կորցրել ավելի քան 1000 քառ․ կմ տարածք (Տեսանյութ)

1972
Հայաստանի քարտեզ

Ներկայացնում ենք Մասշտաբ vs Իրականություն տեսաֆիլմը, որում ներկայացվում է, թե ինչպես են 1920թթ․-երից սկսած Հայաստանի և Արցախի որոշ շրջաններ ապօրինաբար բռնակցվել Ադրբեջանին։

Տեսաֆիլմում Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագրության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանը պատմում է, որ 2007 թվականից ուսումնասիրում է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները։ Պարզվում է՝ անգամ 1921 ու 1935 թվականների քարտեզներում Հայաստանի սահմաններն արդեն տարբեր են։

Այսօր, երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ստիպված ենք Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնել, կարևոր հարցերից է, թե ինչ քարտեզներով է այն առաջնորդվում։ Պարզվում է՝ Հայաստանը սահմանազատման գործընթացին համաձայնել է կիրառության մեջ դնել Ադրբեջանին ձեռնտու քարտեզ։ Իսկ թե ինչու և ինչպես, դեռևս ժամանակը ցույց կտա։