30 հազարով ո՞նց ապրենք. Ինչպես արձագանքեց Փաշինյանը Սևանցի կնոջ հարցին

20
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանում է և քայլում է քաղաքի փողոցներով՝ զրուցելով ժողովրդի հետ:

Վարչապետին մոտեցավ Սևանից մի երեխա և խնդրեց լուսանկարվել վարչապետի հետ, ապա հետաքրքրվեց՝ մեր բակը ե՞րբ եք ասֆալտապատելու:

Վարչապետն էլ դիմեց Սևանի քաղաքապետին՝ դե պատասխանեք, ե՞րբ ենք ասֆալտապատելու:

Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը նշեց, որ արդեն աշխատանքներն սկսել են, և սկսեցին ծանոթանալ ասֆալտապատման աշխատանքներին:

Մի թոշակառու էլ դժգոհեց. «30 հազարով ո՞նց ապրենք»: Փաշինյանը նշեց՝ «դրանից առաջ էլ 25 հազարով եք չէ՞ ապրել, կամաց-կամաց բարձրացնում ենք»: