«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Նշենք, որ տուժածները 33, 32, 46 եւ 24 տարեկան տղամարդիկ են:














