Ի՞նչ ծրագիր է իրականացնելու Իսրայելը Ղարաբաղում «Խելացի գյուղերի» կառուցումն իր ձեռքը վերցնելով

168
Հադրութ

Այսօր արդեն հայտնել էինք, որ իսրայելական ընկերությունները ցանկություն ունեն օգնել Բաքվին Ղարաբաղի օկուպացված տարածքների վերականգնման հարցում։ Մասնավորապես առաջարկում են «Խելացի գյուղեր ու քաղաքներ» ստեղծել։

Այս որոշումը կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ղարաբաղի բռնազավթված տարածքներում «Խելացի գյուղեր ու քաղաքներ» կառուցելու անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո:

Այս կապակցությամբ Եննի Մուսավաթ օրաթերթն ու Աքրեքաթոր կայքը գրել են. «Կասկած չկա, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում խելացի քաղաքների ու գյուղերի կառուցման ծրագիրը կարող է տրվել հրեա փորձագետներին»:

Միջազգային իրավունքի փորձագետ և Եվրասիայի ավագ հետազոտող դոկտոր Ահմեդ Քազեմին իր ինստագրամյան էջում այս նախագիծը սիոնիստական ընկերություններին հանձնելու մասին գրել է. «Խելացի գյուղերի նախագիծը առաջին անգամ լրջորեն գործադրվել է սիոնիստական ընկերությունների կողմից՝ Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության ֆինանսական աջակցությամբ, Մյանմայում ռոհինյա մուսուլմաններից բռնազավթված տարածքներում: «Խելացի գյուղեր» նախագծի հիմնական առանցքը փոքր ցանքսատարածքների միավորումն ու ներդրումներ կատարելու պատրվակով այդ հողերը ոռոգման, արդյունաբերական ու շինարարական մեծ ընկերություններին հանձնել է: Մյանմայի պատմական Արքան նահանգում վերոնշյալ պատրվակով ռոհինյա մուսուլմանների հողերը բռնազավթվեցին ու այնտեղ ապրող մուսուլմանները զանգվածային սպանության ենթարկվեցին կամ արտաքսվեցին»:

Այս տեսանկյունից Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածքներում իսրայելական ընկերությունների կողմից խելացի քաղաքաներ ու գյուղեր կառուցելու նախագիծը, «անվտանգային-քաղաքական-տնտեսական համակցված նախագիծ» է, որ հետանդում է հետևյալ նպատակները․

Նախ՝ ներդրումների համար միավորված հողատարածքներ ստեղծելու պատրվակով իսկական տերերից բռնազավթվում են բարձրորակ ցանքսատարածքները, ինչ արդյունքում էլ փախստականները կորցնում են իրենց հայրենական հողեր վերադառնալու շարժառիթը:

Երկրորդ՝ նրանք այս տարածաշրջանների շիաբնակ, պատմական ու իրանական ինքնությունը փոխելու և  թաքֆիրականներին բնակեցնելու համար խոչընդոտում են փախստականների լիրարժեք վերադարձին: Եվ երրորդ նպատակն այն է, որ «Խելացի գյուղեր»  նախագծի քողի տակ, Իրանի սահմանների մոտ տեղակայվում են Մոսադն ու իսրայելական այլ ռազմական ու անվտանգության կառույցները, ինչի արդյունքում կարող են հրահրվել ազգամիջյան կռիվներ, իրականացվել Իրանի դեմ լրտեսական, խափանարարական ծրագրեր և ահաբեկիչների վերապատրաստում:

Դոկտոր Ահմեդ Քազեմին հավելում է.«Խելացի գյուղերի կառուցման ծրագիրը սիոնսիտներին փոխանցելու  Բաքվի ցանկությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմը մի «նախագիծ է եղել, որի ընթացքում Իսրայելի ու Թուրքիայի պես դերակատարները, տարածքները ստանալու, ռազմաբազա տեղակայելու և էներգիայի փոխանցման ոլորտներում Բաքվից բազմաթիվ արտոնություններ ստանալու դիմաց, վերջինիս օգնեցին հետ գրավել Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները  և դրանք տրամադրել սիոնիստական, թուրքական ու ամերիկյան ընկերություններին: Իսկ ՌԴ-ն, խաղաղպահ ուժեր տեղակայելու շրջանակներում փորձում է Ղարաբաղում գործադրել «Կալինինգրադ» ծայրամասային շրջանի մոդելը: Այսպիսի պայմաններում զարմանալի չէ, որ գրավված տարածքների վերակառուցմանը մասնակցելու Իրանի ցանկությանը Բաքուն պատասխանում է խոստումներով, խաբելով և ժամանակ շահելու քաղաքականությամբ: Սակայն Ադրբեջանը պետք է իմանան, որ Իրանը ունի Կովկասում խաղի կանոնները փոխելու ուժը»: