Ինչ սկզբունքով են բժիշկները հրավիրվել Ֆրանսիայից. Լիլիթ Մակունցի արձագանքը

42
Covid 19-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրառնալով «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդվածին, որտեղ նշվում է, որ Ֆրանսիայից Հայաստան եկած 7 բժիշկներից 5-ը կորոնավիրուս երբեւէ չի բուժել, բացի այդ՝ նրանց այցը ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։

«Ես տեղյակ չեմ՝ ինչ սկզբունքով են բժիշկները հրավիրվել, համապատասխան գերատեսչությունը պետք է ներկայացնի, բայց ինչ վերաբերում է՝ երբեւէ կորոնավիրուսի առնությամբ գործունեություն չծավալելուն՝ պետք է հասկանալ, թե այս երբեւէն ինչ է նշանակում, որովհետեւ Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Ես չգիտեմ՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, հոդվածին էլ ծանոթ չեմ»,- ասաց նա։