Ինչ կորուստներ է ունեցել հայկական զինուժն 2020-ի օգոստոսին

87
ՀՀ ԶՈՒ
Razm.info-ն արձանագրել է 2020 թվականի օգոստոսի 1-31-ը հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 11 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։
 
Ոչ մարտական
 
• Ժամկետային զինծառայող Խաչիկ Բաղդասարյանը մահացել էր հիվանդութան պատճառով օգոստոսի 21-ին։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
 
• Սպա Արամ Ղազարյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 1-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Հերիքնազ Նիկողոսյանը COVID-19 հիվանդությունից մահացել էր օգոստոսի 2-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Սպարտակ Ախցխեցյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 6-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Սամվել Ղարիբյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 6-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Ալիկ Սրապյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 7-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Սպա Արման Բաբայանը մահացել էր օգոստոսի 9-ին։ Բաբայանի մոտ ախտորոշվել էր «սրտամկանի ինֆարկտ»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 12-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Պայմանագրային զինծառայող Հայկ Իսպիրյանը մահացել էր օգոստոսի 21-ին։ Իսպիրյանն իր տանը շինարարական աշխատանքների ժամանակ մնացել էր պատի փլուզման տակ, ինչի հետևանքով տեղում մահացել էր։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Սպա Էդիկ Շիրինյանը «սրտամկանի կաթվածի» պատճառով հանկարծամահ էր եղել օգոստոսի 29-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
 
• Սպա Վարդան Իսրայելյանը ականջի շրջանում մեղվի խայթոցից մահացել էր օգոստոսի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։