Ինչ կողմնակի ազդեցություններ կունենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

12

Հրապարակվել է ռուսական կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործման ուղեցույցը։ Այն ներկայացվել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից։

Ըստ այդմ, դեղամիջոցը ստանալուց առաջ հիվանդը պետք է բուժզննում անցնի, այդ թվում՝ չափի մարմնի ջերմաստիճանը:

Ներարկումը հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին, ինչպես նաև այն անձանց, որոնք ունեն գերզգայունություն որևէ բաղադրիչի նկատմամբ, սուր ալերգիկ ռեակցիաներ, անամնեզում, սուր ինֆեկցիոն հիվանդություններ:

Նշվում է, որ զգուշությամբ է պետք օգտագործել պատվաստանյութը, եթե հիվանդի մոտ կա երիկամների և լյարդի հիվանդություն, շաքարային դիաբետ, կենտրոնական նյարդային համակարգի և աուտոիմուն հիվանդությունների դեպքում:

Նշվում է, որ որպես կողմնակի ազդեցություն կարող է նկատվել ջերմության բարձրացում, գլխացավ և ընդհանուր թուլություն: