Ինչ կլինի, եթե երբ միաժամանակ վարակվեք գրիպով և կորոնավիրուսով․ բժիշկներն ահազանգում են

12
Գրիպ
Մանսնագետներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ եթե մարդը միաժամանակ վարակվում է սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով, դա կրկնապատկում է նրա մահանալու հավանականությունը։
 
Մասնագետները վերլուծել են այս տարվա հունվարից ապրիլ հոսպիտալացված պացիենտների հիվանդությունների պատմությունները, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Public Health England (PHE) բրիտանական կառավարական ծառայությանը։
 
Պարզվել է, որ կրկնակի ինֆեկցիայի առկայությունը ապահովել է մահացության 43 տոկոս մակարդակ, իսկ միայն կորոնավիրուսի առկայությունը՝ 23 տոկոս։
 
Գալիք սեզոնի ժամանակ գրիպով վարակվելուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել, հատկապես եթե ռիսկի խմբում եք (տարեցները, քրոնիկական հիվանդություններով պացիենտները եւ այլք)։ Սպասվում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը Հայաստանում հասանելի կլինի արդեն հոկտեմբերի սկզբին։