Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Դավթյանը գրում է․
Ի՞նչ կապ ունի Ղարաբաղյան պատերազմը Շվեյցարիայի հետ: Առաջին հայացքից ոչ մի։ Բայց ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց կտա հետևյալը։ Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 40% ստանում է նավթից և գազից, որը կազմում է բյուջեյի եկամուտների 2/3-ը և արտահանման եկամուտների ավելի քան 80%-ը։ Վերջին տասնամյակում
ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնել և զանգվածաբար մեծացրել է սպառազինությունը ի շնորհիվ ադրբեջանական նավթամթերք արտահանող SOCAR ընկերության, որը զբաղվում է համաշխարհային շուկա նավթարտահանման բիզնեսով: Նրա բաղկացուցիչ և ամենակենտրոնական գործառույթը իրականացնող ենթամարմինն է համարվում Շվեյցարական «SOCAR ENERGY SWITZERLAND»-ը: Ընդհանուր առմամբ SOCAR ընկերության եկամուտների 76%-ը գոյանում է Շվեյցարիայում (2018 թ. 91.067 Մլն մանաթ ,2019 թ. 63,735մլն մանաթ ), Համենատության համար այս ցուցանիշով երկրորդ երկիր համարվող թուրքիայում գոյացել է 2018-ին 4972 մլն, 2019 -ին 9377 մլն մանաթ։ Այսինքն հիմնականում Շվեյցարիայում գոյացող այս ընկերության եկամուտների շնորհիվ սնվում է ադրբեջանական տնտեսությունը։ SOCAR- ն անմիջական կապ ունի կոռումպացված բռնապետ իլհամ ալիևի հետ, ով հայտնի է անցյալում իր խավիարային դիվանագիտության միջոցով եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու կոռուպցիոն գործերով:
2012-ին SOCAR- ը վերահսկողություն հաստատեց Esso-ի բենզալցակայանների ցանցի վրա: Ներկայումս այն ընդգրկում է ավելի քան 150 կայան Շվեյցարիայում , դրանցից ավելի քան 60-ում գործում է նաև Migrolino վաճառքի խանութը: Այս եկամուտների շնորհիվ բռնապետ ալիևի ռեժիմը ֆինանսավորում է իր բանակին ամենաժամանակակից զենքային համակարգերով ,որոնք ներկայումս օգտագործում է Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության ոչնչացման դեմ։
SOCAR- ից գնված յուրաքանչյուր լիտր բենզինը յուղում է արյունոտ պատերազմի մեքենան:














