Ինչ հետևանքներ է թողնում կորոնավիրուսը գլխուղեղի վրա

24
Կորոնավիրուս
Կորոնավիրուսը բավական լուրջ հետեւանքներ կարող է թողնել մարդու գլխուղեղի վրա։ Այս մասին հայտնում է Nature պարբերականը՝ վկակայոչելով եվրոպական մի շարք առաջատար համալսարանների գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը։
 
Ըստ այդմ, կորոնավիրուսով վարակված եւ առողջացած պացիենտների 62 տոկոսի մոտ, որոնց մոտ առկա են եղել հոգեկան եւ նյարդաբանական բարդություններ, խաթարվում է գլխուղեղի արյան մատակարարումը։
 
Ընդ որում, 31 տոկոսը այնպիսի խանգարումներ են ունենում, ինչպիսիք են տեւական անգիտակից վիճակը կամ գիտակցության ընդարմացումը։
 
Նյարդաբանական ամենից տարածված հետեւանքներից են՝ ինսուլտը, էնցեֆալիտը, որը կարող է բարդություններ տալ եւ առաջացնել ցրված էնցեֆալոմիելիտ, որի ընթացքում տեղի է ունենում գլխուղեղի ու ողնուղեղի բորբոքում եւ առաջանում է ցրված սկլերոզ։