Ինչու է հետ կանչվել դիմակ չկրելու դեպքում տուգանքների բարձրացման նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց պատճառները:
Պատգամավորը նշեց, որ խմբակցությունում քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ այս պահի դրությամբ նախագիծը նպատակահարմար չէ:
«Նախագծում տուգանքների բարձրացումն ընդամենը մի հոդված էր, նախագծում մի շարք այլ փոփոխություններ էին նախատեսված, որոնք պետք է կանոնակարգեին հարաբերությունները, տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը:
Նախագիծն ամբողջությամբ է շրջանառությունից դուրս եկել, բայց չեմ բացառում, որ դիմակների մասը հանված՝ այլ տարբերակով գա: Էս պահին նպատակահարմար չենք համարում անդրադառնալ դիմակների տուգանքի բարձրացմանը»,- նշեց պատգամավորը: