Ժամեր առաջ ՀԱՊԿ կայքում հրապարակվեց, որ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտակարգ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության հետ կապված: Բայց այս պահին հեռացվել է այդ հայտարարությունը:
Քիչ առաջ ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ այսօր ավելի վաղ հայտարարված ՀԱՊԿ Խորհրդի նիստը, որը նախաձեռնվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ կա անհրաժեշտություն նախ խորհրդակցություններ անցկացնելու կողմերի հետ, եւ ապա՝ պետք է հստակեցվի, թե քննարկումները ինչ ֆորմատով են տեղի ունենալու։











