Այսօր վաղ առավոտից Գյումրիի երկնքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռներն մանևրում են:
Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում հայ-թուրքական սահմանին, ինչը, ըստ նույն հրապարակումների, կապված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների հետ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ ռուսական ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում և անհանգստանալու կարիք չկա։











