Ինչ են քննարկել վարչապետի հետ իմքայլականները. Մակունցը պարզաբանում է

17
Անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերին և թե ՀՀ-ում բարեփոխումների կարգերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ թեկնածուի առաջադրմանը, այդ մասին քննարկում չի եղել»,-նշեց Մակունցը։

Հարցին, թե ՍԴ դատավորի այլ թեկնածուներ լինելո՞ւ են, Մակունցը նշեց, որ այդ հարցին անդրադարձ չի եղել։

Դիտարկմանը, թե քննարկման ժամանակ անդրադարձել են Ադրբեջանում գերի ընկած սպային, Մակունցը պատասխանեց, որ այդ մասին չեն խոսել։