Ինչ են քննարկել ԱԳ նախարարի հետ․ Վազգեն Մանուկյանը մանրամասնեց

79
Վազգեն Մանուկյան

ԱԳ նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ դրա վերաբերյալ. ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այդ բոլոր հանդիպումները մենք կամփոփենք և հայտարարություն կանենք։ Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, դրանց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել։ Մյուս հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացնեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա չհստակեցրեց, թե երբ են հանդիպելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ ասելով. «Կիմանաք, երբ որ պետք լինի»: