Ինչու են ՊՆ-ի և Քննչական կոմիտեի` վիրավորների վերաբերյալ տվյալները տարբեր. պարզաբանում

8

Ինչո՞ւ են Քննչական կոմիտեի երեկ հրապարակված տվյալները վիրավորված զինվորների վերաբերյալ տարբեր: Այս հարցին անդրադարձավ Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ հայկական կողմը ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր»։