Ինչու են մաքսայինի աշխատողներին հանձնարարել ազատման դիմումներ գրել

16
Հրապարակըգրում է.

Տեղեկություններ կան, որ ՊԵԿ մաքսային բլոկի աշխատակիցների համատարած հանձնարարել են աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Ընդ որում, ՊԵԿ ղեկավարությունն ինքն է կազմել իրեն, այն է՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին ուղղված դիմումի շաբլոնը և այն ուղարկել մաքսայինի աշխատակիցներին, որ ամեն մեկն իր անունը լրացնի և ուղարկի «շեֆին»։

Դիմումի բովանդակությունը հետևյալն է․ «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից կամ տեղափոխել այլ աշխատանքի»։ Նշենք, որ մաքսայինի աշխատակիցների մոտ այս հանձարարությունը տարակուսանք է առաջացրել, նրանք որևէ բացատրություն չեն կարողանում բերել, թե ինչու են իրենց հրահանգել ազատման դիմումներ գրել։

Մենք հետաքրրքվեցինք ՊԵԿ-ից, թե ճի՞շտ է, որ նման հանձնարարական է իջեցվել ՊԵԿ աշխատակիցներին և ո՞րն է այդ հանձնարարականի և համատարած ազատումների պատճառը։ ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում: