Ինչ են 2 ժամ քննարկել Պուտինը և Ալիևը․ Պեսկովը մանրամասներ է հայտնել

222
Պուտին-Ալիև

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ընթացող բանակցություններն արդեն ավարտվել են:

Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ: Նախագահները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցությանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, պատվաստանյութի համատեղ արտադրությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Պուտինը նաև շնորհավորել է Ալիևին Կուրբան-բայրամի առթիվ: