Ինչ է նկատի ունեցել ԱՄՆ դեսպանը՝ նշելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի բնակչության դերակատարման մասին

134

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում»։

Լրագրողը խնդրեց ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը։

«Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է ու ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», – ասաց դեսպան Թրեյսին։