Ի՞նչ է նախատեսում ՀՀ-ՌԴ-ի միջև 1997-ին ստորագրված պայմանագիրը

0

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին, ուժի մեջ մտել 1998 թվականի նոյեմբերի 5-ին։

Պայմանագրով ձեռք բերված համաձայնությունը՝ ստորև․

«Հոդված 2

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:

Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ սկսելու խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար։

Նամակում ներկայացվում են մարտական գործողությունների մանրամասները, Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը։