ՀԱՊԿ պարզաբանումը. ինչու է պաշտոնական էջերում տեղադրել Մարգարիտա Սիմոնյանի գրառումը

9

ՀԱՊԿ-ն որոշել է պարզաբանել, թե ինչու է Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառումը տեղադրել իր պաշտոնական էջերում:

Կազմակերպությունը գրում է, որ կարծես թե, ինչ-որ տեխնիկական սխալմունք է եղել և էջերում հայտնվել է այդ գրառումը: Իսկ իրենց պաշտոնական դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է Սիմոնյանի գաղափարներից:

Բայց, իհարկե, արդարացումը ծիծաղելի է, քանի որ հրապարակումը միաժամանակ տեղադրվել է կազմակերպության 3 սոցիալական հարթակներում գտնվող էջերում, իսկ VK-ում այն մինչ այս պահը պահպանվում է: