Ինչ չվերթներ են սպասվում առաջիկա օրերին

28

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35):

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 17։05)։

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19։30):

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Երևան-Դուբայ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 19։40, ժամանում ս. թ. հուլիսի 20 02։45)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: