Կորոնավիրուսային դեմ պատվաստման օրը արգելվում է ալկոհոլի օգտագործումը: ՌԻԱ Նովոստիին ասել է համաճարակաբան գլխավոր մասնագետ Եվգենի Բրունը:
Նրա խոսքով՝ ալկոհոլը կարող է թուլացնել իմունիտետը,ինչն իր հերթին կհանգեցնի, որ պատվաստանյութի ազդեցությունը թուլանա։
«Կարծում եմ, որ ցանկացած դեղամիջոց, ներառյալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, համատեղելի չէ ալկոհոլի հետ, քանի որ, առաջին հերթին, դա կարող է թուլացնել իմունիտետը և պատվաստանյութի ազդեցությունը», – ասել է նա:
Ինչպես հայտնի է, երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։














