Ինչ առողջական խնդիրներ ունի Սերժ Սարգսյանը․ նա 2 անգամ նիստին չի մասնակցել

13

Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին ավելին, քան ասել եմ դատական նիստի ժամանակ, չեմ կարող։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահը COVID 19-ի թեստ հանձնել է թե ոչ։

«Ինչ կար՝ արդեն ասել եմ դատական նիստի ժամանակ, իրավական հարց չէ, որ ես կարողանամ մեկնաբանություն տալ, անձի առողջությանն է վերաբերում»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սարգսյանի առողջական վիճակը վատացել էր, արդյունքում նա չէր ներկայացել սեպտեմբերի 3-ի նիստին։ Փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական վարակ, բարձր ջերմություն, ցուցված է համապատասխան բուժօգնության ստացում եւ տնային ռեժիմ: ՀՀԿ ԳՄ անդամները հարցի առնչությամբ նույնպես մեկնաբանություն չեն տալիս՝ առաջարկելով դիմել փաստաբանին կամ գրասենյակի ղեկավարին։ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը չէր ներկայացել նաև օգոստոսի 6-ի դատական նիստին, այն ժամանակ նրա պաշտպանն ասել էր, թե Սարգսյանին ուղեկցելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Դատավորն ամբաստանյալի բացակայությունը համարել էր անհարգելի:

 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։