Ինչ առնչություն ունի ձերբակալված դատավորն Արթուր Վանեցյանի հետ

88
Այսօր ավելի վաղ հայտնել էին, որ  Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
 
Ինչպես հայտնել էինք, Գևորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության նախկին հաղորդավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է: Համաձայն շրջանառվող լուրերի, նա առնչություն ունի Արթուր Վանեցյանի հետ:

Ըստ լուրերի՝ Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն ուղղակիորեն առնչվում է Վանեցյանի քաղաքական և տեղեկատվական ակտիվության հետ։