Իմքայլականները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

32
Իմ քայլ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր։

Հարցին՝ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ևս հանդիպե՞լ են, պատգամավորն ասաց. «Ոչ, չունի հանդիպում։ Ես «Իմ քայլ»-ից եմ և տեղյակ չեմ նման հանդիպումից»,-ասաց Արման Եղոյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկում եղե՞լ է, Արման Եղոյանն ասաց. «Ոչ, հանդիպումն արտաքին քաղաքական բլոկով էր։ Որոշ ներքաղաքական հարցեր, բայց հիմնականում արտաքին քաղաքական հարցեր էին քննարկվում։ Խոսում էինք խորհրդարանական դիվանագիտությունից, Արցախյան հիմնախնդրի առկա վիճակից, ձևաչափերից և հարակից այլ թեմաներից։

Աշխատանքային քննարկում էր, վարչապետը ցանկանում էր լսել մեր տեսակետները, մենք էլ ցանկանում էինք իր տեսակետը լսել։ Այնպես չէ, որ բացառիկ հանդիպում է։ Հաճախ ենք հանդիպումներ ունենում»,-ասաց պատգամավորը։