Իմքայլականներն առաջարկում են կորոնավիրուսով հիվանդ պատգամավորները գրավոր քվեարկեն

14
ԱԺ-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօրվա արտահերթ նիստին ներկայացրեց անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
 
«Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած դեպքերում չունեն, բայց կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք իրավիճակի, երբ պատգամավորներն իրավունք չունեն իրենց լիազորություններն իրացնել: Այս կարգավորումը լուծում է այս խնդիրը»,-նշել է նա:

Նա հայտնել է նաև, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հետ կապված խնդիր կա։ Գործող կարգավորումներով, այսպես կոչված «բժշկի թուղթը» բացվում է հիվանդանալիս, բայց թուղթը տրվում է ապաքինվելուց հետո, իսկ հիվանդ վիճակում գտնվող ու աշխատանքի չներկայացող պատգամավորը պետք է ընթացքում ներկայացնի գրավոր քվեարկությունը։