Ազգային ժողովի հերթական նիստում «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Շուշիում վերացվող հայկական հետքին՝ այն ներկայացնելով Ադրբեջանի տարածք։
«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա՝ ըստ էության Շուշին համարելով Ադրբեջան։











