Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն երեկ առանց դիմակի մասնակցել էր Սեւանի «Սպիտակ շորժա» լողափի փարթիին, այսօր ոստիկանների կողմից տուգանվեց՝ դիմակ չկրելու համար։
Նա անդրադարձել է նաեւ այն լուրերին, թե այդ լողափը իրեն է պատկանում․ «Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»։
Նշենք, որ այսօր առավոտյան ոստիկանությունն այցելել էր խրախճանքի վայր եւ ուսումնասիրություն կատարել։














