Իմքայլական Անուշ Բեղլոյանը Շուշին անվանեց Շուշա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ընկալել Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը։
Բեղլոյանն ասաց, որ «Շուշան» (հետո փորձեց ուղղել իրեն) իր համար պատմական քաղաք է, հիմնվել է հայերի կողմից, այն Արցախի սիրտն ու հպարտությունն է. «Այն ռազմական պարտության արդյունքում անցել է Ադրբեջանի զորքերի վերահսկողության տակ: Բայց պետք է նշել, որ Արցախի կարգավիճակը դեռևս ենթական է կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ իմքայլական Ռուբեն Ռուբինյանը ևս հարցազրույցներից մեկում Շուշին Շուշա անվանեց։ Քայլականներն արդեն չեն էլ թաքցում իրենց հակահայկականությունը։











