Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այսպիսի պահվածքը․ դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ․ Քոչարյան

137
Ռոբերտ Քոչարյան

Դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի մասին, ով քիչ առաջ բղավեց, երբ իրեն մեղադրեցին Շուշին հանձնելուն մասնակցելու մեջ:

«Ընդհանրապես, տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին էտ լաչառությունն է: Բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, հարցնել, թե ինչու եմ այսպես մտածում, նորմալ կզրուցեինք: Այս ի՞նչ պահվածք է: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը: Դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»,-ասաց Քոչարյանը:

Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցվել, ինքը շատ հանգիստ պարզաբանում է ակնկալել. «Չգիտեմ, թե ինչու պետք է հետո մոտենայի զրուցեի, որ ինձ պատմեին: Ես այդ կապակցությամբ որևէ պարզաբանման կարիք չունեմ: Չի կարող բացատրություն ունենալ ինձ «Շուշի հանձնող» անվանելը»,- ասաց նա: