Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան

11
Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր թոռները վարակվել են կորոնավիրուսով:
 
«Ես վարակվել եմ, ինձ վարակել են եւ վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետեւ նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք`երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար: Երեխաները դպրոց մասկայով ո՞նց կարան գնան», – ասաց նա՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ երեխաները չեն կարողանում դիմակ կրել: