«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն հասկանում խորությունն այն խայտառակության. Արման Աբովյան

30
Արման Աբովյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն հասկանում խորությունն այն խայտառակության, որը գոյություն ունի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Եթե իրենց համար սա նորմալ իրավիճակ է, որ բոլորիս հայրենիքի կեսը թուրքը տարավ, մեզ համար դա աննորմալ իրավիճակ է։ Մենք հայերի մեջ թշնամի չունենք։

Այս ամենի հիմքն այն էր, որ մարդկանց սկսեցին կիսել սև ու սպիտակի, երբ սկսեցին կիսել ճիշտ, հպարտ քաղաքացու և մնացածի՝ ստեղծելով պլաստմասե ինչ-որ հպարտ քաղաքացի անսեռ, անդեմ՝ ոչնչացնելով արժանապատիվ հայ հասկացողությունը, ինչը բերեց այս ամենին»,-ասաց Արման Աբովյանը։

Դիտարկմանը, որ իրենց են մեղադրում Արման Աբովյանը նշեց. «Գլուխները պատով են տալիս մեզ մեղադրողները։ Թող գան Ազատության հրապարակ ու նայեն այն մայրերի աչքերի մեջ, ում որդիները զոհվել են։ Թող գան Հադրութի, Բերձորի, Քաշաթաղի բնակիչների աչքերին, որոնք այսօր առանց տուն են մնացել։

Թուրքին մեղադրելու տեղը մեզ են մեղադրու՞մ»,-նշեց Արման Աբովյանը՝ հավելելով, որ իրենք ազգին չեն մասնատում։ Պատգամավորի խոսքով սա համախմբան պրոցես է, որն ինքնաբուխ է. «Ոչ մի քաղաքական ուժ չի կազմակերպում այս մարդկանց ասում՝ դուրս եկեք»,-ասաց Արման Աբովյանը։