Armlur.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 16.00-ին ի վերջո տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Բանն այն է, որ իշխող խմբակցության անդամներն ամեն գնով ցանկանում են նախարարի հետ հանդիպում-քննարկում կազմակերպել, սակայն Հարությունյանը հայտարում է, թե զբաղված է ու չի կարող ներկայանալ հանդիպման:
Սակայն, ի վերջո խմբակցության ղեկավարությանը հաջողվել է այսօր նրան «բերման ենթարկել», եթե, իհարկե, որեւէ արտառոց բաներ տեղի չունենան, ու նախարարը կրկին չհրաժարվի ներկայանալ հարազատ թիմի հետ հանդիպմանը:











