«Իմ քայլից» ովքեր վայր կդնեն մանդատները․ Մակունցի պարզաբանումը

9
Իմ քայլ
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով տեղեկություններին, որ խմբակցությունից մի շարք պատգամավորներ մտադիր են մանդատը վայր դնել, մասնավորապես Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը, հայտարարեց, որ այդ հարցով դիմեն հենց պատգամավորներին։
 
Նշենք, որ այս պատգամավորներից մի քանսը հերքել են այդ լուրերը:
 
«Խմբակցությունում որեւէ լուրջ խնդիր չկա: մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մակունցը:
 
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ լինեն, նա պատասխանեց. «Մենք բռնապետական համակարգում չենք եւ ես որեւէ կերպ որեւէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող ենք որոշում կայացնել, ոչ կարծիք հայտնել»:
 
Նշենք, որ Գայանե Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանդատը դնելու հնարավորությանը, ասաց, որ այս պահին մեկնաբանություն չունի, հայտարարություն կտարածի: